Ծրագրի մասին

Այսօր աշխարհում հաշվողական գիտությունը (computational science) ներդրված է բառացիորեն ցանկացած ոլորտում: Հիմքում ընկած է աշխարհը մոդելների միջոցով ուսսւմնասիրելու գաղափարը: Սա իր մեջ ներառում է մաթեմատիկական մոդելների կառուցում, հաշվողական ալգորիթմների մշակում, տվյալների վերլուծություն և համակարգչային սիմուլյացիա:

Մինչև վերջին տարիները հաշվողական մեթոդների կիրառությունը հասանելի է եղել բացառապես ոլորտի մասնագետներին` մարդկանց, ովքեր տիրապետում են համակարգչային տեխնոլոգիաներին կատարելապես։ Նոր ծրագրավորման լեզուների ի հայտ գալու և օգտագործողների` տեխնոլոգիաներին հարմարվելու շնորհիվ, ներկայումս հաշվողական մեթոդներ առօրյա օգտագործում են բնագիտական ոլորտների շատ մասնագետներ։

Հավողական գիտությունը դպրոցում ծրագրի նպատակն է հաշվողական գիտությունը ներդնել տարբեր առարկաների դասապլաններում, առանց դասավանդվող նյութը փոփոխելու։ Ծրագրի արդյունքում ուսուցիչները կփոխեն որոշ դասապլաններ, որոնք կշոշափեն նույն նյութը հաշվողական մեթոդների օգտագործմամբ։

Ծրագրի արդյունքում.

  • Ուսուցիչներին կտրվի նոր գործիք նույն նյութը ավելի հետաքրքիր և պարզ բացատրելու համար։ Օրինակ` ֆիզիկայի շատ փորձեր և օրենքների ցուցադրություններ հնարավոր է մոդելավորել հաշվողական մեթոդներով։
  • Հնարավորություն կտա աշակերտներին փորձեր կատարել` ստեղծելով իրենց վիրտուալ միջավայրը, և նյութը ավելի պարզ պատկերացնել։
  • Աշակերտները դպրոցում կսովորեն ծրագրավորումը որպես գործիք օգտագործել տարբեր ոլորտներում։
  • Օգտագործելով հաշվողկան մեթոդները տարբեր առարկաներում, աշակերտները միջառարկայական կապեր, որոնք նախկինում հնարավոր է վրիպեր ուշադրությունից։

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից.

  • Ուսուցիչները ծանոթանում են հաշվողական մեթոդների հնարավորություններին և մասնակցում են նախապատրաստական դասընթացների ծրագրավորման հիմունքները սովորելու համար։
  • Յուրաքանչյուր առարկայի նյութից ուսուցիչները ընտրում են մի քանի դաս, որոնք հնարավոր է դասավանդել օգտագործելով հաշվողական մեթոդները։
  • Ընտրված դասերի համար պատրաստվում են նոր դասապլաններ։ Քանի որ նախապատրաստական դասընթացները բավական չեն, որպեսզի ուսուցիչները վարժ տիրապետեն ծրագրավորման լեզուներին, այս դասապլանների կազմման ժամանակ ուսուցիչները կաշխատեն ծրագրավորման մասնագետների հետ։
  • Դասընթացները դասավանդվում են դպրոցում։

Ծրագրի աջակիցներ

2015թ. ծրագիրը ստացել է հովանավորություն Google ընկերության CS4HS ֆոնդից, որի նպատակն է զարգացնել համակարգչային գիտության դասավանդումը աշխարհի դպրոցներում։ Ծրագրի փորձնական փուլը կիրականցվի Այբ դպրոցում։ Ծրագրին աջակցում է «Լույս» հիմնադրամը։