Էկոհամակարգի մոդելավորում Python-ի միջոցով

Նախորդ երկու գրառումներում մոդելավորեցինք ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիրներ Python-ում։ Այս անգամ կտեսնենք հաշվողական գիտության կարևորությունը կենսաբանության և բնապահպանության մեջ։ Մոդելը, որը այս ներկայացված է այս վիդեոյում, նաև կարող է օգտագործվել հասարակագիտության որոշ խնդիրներում, սակայն դրա մասին մեկ այլ անգամ։

Գազարավանը կանգնած է խնդրի առաջ. անտառի նապաստակները ուտում են գյուղի գազարի պաշարը։ Արդյո՞ք նապաստակների չկարգավորված որսը լավ ձև է խնդիրը լուծելու համար։ Այս վիդեոյում կտեսնենք, թե ինչպես է ճիշտ կարելի մոտենալ խնդրին, որպեսզի խուսափել բնապահպանական աղտեից։

Վիդեոն ևս մեկ անգամ անդրադառնում է հաշվումների իտերատիվ մեթոդին, ինչպես օրինակ աստղերի շարժման մոդելավորման դեպքում։

Ստացված ծրագիրը կարելի է տեսնել` հետևելով այս հղումը։

Ծննդյան օրերի խնդիրը VPython-ի միջոցով

Անցյալ շաբաթ տեսանք, թե ինչպես է կարելի մոդելավորել երկու մարմինների շարժումը գրավիտացիոն ուժի ազդեցության տակ։ Այս շաբաթ քննարկելու ենք խնդրի օրինակ մաթեմատիկայում, և ցուցադրենք, որ հաշվողական մեթոդները օգտակար կարող են լինել ինչպես ֆիզիկայում, այնպես էլ մաթեմատիկայում։

Հավանականությունների տեսությունում շատ հայտնի խնդիր է ծննդյան օրերի խնդիրը։ Ինչպես հաճախ պատահում է հավանականությունների տեսության խնդիրների հետ, այն խնդրի պատասխանը բավականին անսպասելի է։

Խնդիրը հետևյալն է` որքա՞ն է հավանականությունը, որ N պատահական ընտրված մարդկանցից գոնե երկուսը նույն ծննդյան օրը ունեն։ Հարցի պատասխանը և լուծումը հասկանալու համար, դիտե՛ք այս վիդեոն։

Ստացված ծրագիրը կարելի է տեսնել` հետևելով այս հղումը։

Գրավիտացիոն ուժի մոդելավորում VPython-ի միջոցով

Այս գրառման նպատակն է ցույց տալ, որ Python-ը իր գրադարանների շնորհիվ հնարավորություն է տալիս հեշտությամբ պատրաստել տարբեր երևույթների սիմուլացիաներ։ Տվյալ օրինակում ցուցադրվում է, թե ինչպես է կարելի մոդելավորել երկու աստղերի շարժումը տարածության մեջ։

Ստացված ծրագիրը կարելի է տեսնել` հետևելով այս հղումը։

Python լեզվի հիմունքները

Բարի գալուստ «Հաշվողական գիտությունը դպրոցում» ծրագրի բլոգի առաջին գրառում։ Այստեղ ձեզ ենք ներկայացնում Python ծրագրավորման լեզվի հիմունքներին ծանոթացնող արագ դասընթաց՝ հայերեն լեզվով:

Խորհուրդ ենք տալիս տեսանյութերը դիտելուն զուգահեռ կրկնել ցուցադրված գործողությունները՝ նյութն ավելի լավ ըմբռնելու համար:

Հաջորդ գրառման մեջ կտեսնենք, թե ինչպես է կարելի է ստանալ բարդ ֆիզիկական երևույթների սիմուլացիաներ` գրելով շատ պարզ ծրագրեր Python լեզվով։