Էկոհամակարգի մոդելավորում Python-ի միջոցով

Նախորդ երկու գրառումներում մոդելավորեցինք ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիրներ Python-ում։ Այս անգամ կտեսնենք հաշվողական գիտության կարևորությունը կենսաբանության և բնապահպանության մեջ։ Մոդելը, որը այս ներկայացված է այս վիդեոյում, նաև կարող է օգտագործվել հասարակագիտության որոշ խնդիրներում, սակայն դրա մասին մեկ այլ անգամ։

Գազարավանը կանգնած է խնդրի առաջ. անտառի նապաստակները ուտում են գյուղի գազարի պաշարը։ Արդյո՞ք նապաստակների չկարգավորված որսը լավ ձև է խնդիրը լուծելու համար։ Այս վիդեոյում կտեսնենք, թե ինչպես է ճիշտ կարելի մոտենալ խնդրին, որպեսզի խուսափել բնապահպանական աղտեից։

Վիդեոն ևս մեկ անգամ անդրադառնում է հաշվումների իտերատիվ մեթոդին, ինչպես օրինակ աստղերի շարժման մոդելավորման դեպքում։

Ստացված ծրագիրը կարելի է տեսնել` հետևելով այս հղումը։