Ծննդյան օրերի խնդիրը VPython-ի միջոցով

Անցյալ շաբաթ տեսանք, թե ինչպես է կարելի մոդելավորել երկու մարմինների շարժումը գրավիտացիոն ուժի ազդեցության տակ։ Այս շաբաթ քննարկելու ենք խնդրի օրինակ մաթեմատիկայում, և ցուցադրենք, որ հաշվողական մեթոդները օգտակար կարող են լինել ինչպես ֆիզիկայում, այնպես էլ մաթեմատիկայում։

Հավանականությունների տեսությունում շատ հայտնի խնդիր է ծննդյան օրերի խնդիրը։ Ինչպես հաճախ պատահում է հավանականությունների տեսության խնդիրների հետ, այն խնդրի պատասխանը բավականին անսպասելի է։

Խնդիրը հետևյալն է` որքա՞ն է հավանականությունը, որ N պատահական ընտրված մարդկանցից գոնե երկուսը նույն ծննդյան օրը ունեն։ Հարցի պատասխանը և լուծումը հասկանալու համար, դիտե՛ք այս վիդեոն։

Ստացված ծրագիրը կարելի է տեսնել` հետևելով այս հղումը։